Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի փաստաբան․ Քրեական գործն ամբողջությամբ շինծու է և խարսխված մեկ ցուցմունքի վրա․ «Ա1+»

Հունվար 10,2020 14:54

Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է Դիզելային վառելիքի գործով նախաքննությունը։

Սերժ Սարգսյանի փաստաբանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ քրեական գործի նյութերը երեկ երեկոյան են տրվել՝ ծանոթանալու համար։

«Գործի նյութերին այն չափով, ինչ չափով, որ հասցրել եմ ծանոթանալ, անգամ հպանցիկ, և դա վերահաստատում է իմ հայտարարություններն այն մասին, որ քրեական գործն ամբողջությամբ շինծու է և խարսխված մեկ ցուցմունքի վրա, որի արժանահավատությանը, ցուցմունքը վերցնելու գործընթացի մասին, դրան ուղեկցող երևույթների մասին, ընդհանրապես այդ ցուցմունքի գնահատմանը մենք հետագայում կանդրադառնանք»,- նշեց փաստաբանը։

Մակինյանի խոսքերով՝ այս գործով նպատակ է դրվել Սերժ Սարգսյանի վրա քաղաքական ճնշումներ գործադրել, և «քրեական փաթեթավորմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»։ Փաստաբանն ասաց, որ սահմանափակվել են քրեական գործին ծանոթանալու ժամկետները։

«Քրեական գործը բազմահատոր է, կան նաև էլեկտրոնային բավականին մեծ ծավալի նյութեր։ Մեզ տրվել է 4 օրացույցային օր ամբողջ նյութերին ծանոթանալու և միջնորդություններ ներկայացնելու համար։ Մինչդեռ վարույթ իրականացնող մարմնին դիմել էինք մեզ 6 աշխատանքային օր տրամադրել պատշաճ ծանոթանալու համար։ ՀՔԾ-ի այս շտապողականությունը կրկին անգամ ցույց է տալիս, որ ծառայությանը քիչ է հետաքրքրում՝ ինչ միջնորդություններ պետք է ներկայացնենք, թույլ չի տալիս գործի նյութերին ամբողջովին ծանոթանալու համար և շարունակվում է պարոն Սարգսյանի իրավունքների խախտումը»։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031