Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանոցի սանհանգույցում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված, սինթետիկ թմրամիջոցով ներծծված մաշկային կպչուն ժապավեն

Հունվար 10,2020 14:40

Հունվարի 10-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Է. Ս.-ն ցանկացել է օգտվել հիվանդանոցի սանհանգույցից: ՔԿ հիմնարկի աշխատակիցների կողմից, ըստ սահմանված կարգի, սանհանգույցում նախապես իրականացված զննությամբ աղբամանի տակից հայտնաբերվել է պոլիէթիլենային  փաթեթ:

Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին: Ժամանած օպերատիվ-հետախուզական խմբի կողմից վերոնշյալ փաթեթի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանա թմրամիջոցին նմանվող 6,16 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, “Ципрофлоксацин” մակնշմամբ սրվակի մեջ լցված, հաշիշի յուղին նմանվող հեղուկ և ակնադիտորեն ֆենտանիլ հանդիսացող սինթետիկ թմրամիջոցով ներծծված մաշկային կպչուն ժապավեն, որը բժշկության մեջ կիրառվում է որպես հզոր ցավազրկող դեղամիջոց օնկոլոգիայով հիվանդների համար:

Ի դեպ, նշված թմրամիջոցը մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն է ներկրվում հիմնականում ԱՄՆ-ից, սև շուկայում է հայտնվել վերջին շրջանում և թմրամոլների կողմից օգտագործվում է վերոնշյալ ժապավենը մաշկին ամրացնելու եղանակով:

Նախապատրաստվում են նյութեր: Հայտնաբերվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

ՀՀ ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031