Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի չինական առաջին շրջագայությունն անցել է մեծ հաջողությամբ

Հունվար 10,2020 13:31

Չինացի հանդիսատեսը տպավորված ու հիացած է եղել Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումներով և երաժշտական կոլեկտիվին ընդունել է աննախադեպ ջերմությամբ: Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 10 համերգով վերջին օրերին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարբեր քաղաքներում էր: Կոլեկտիվի՝ չինական առաջին շրջագայությունն անցել է մեծ հաջողությամբ:

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը շեշտում է՝ շրջագայությունն անցկացվել է Շանհայ, Շենժեն, Ուսի, Չանշույ, Չանչժոու, Լիշույ, Սյամին, Ուհան, Պեկին քաղաքներում:

Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտից մինչև Չայկովսկու «Շչելկունչիկ» սյուիտ, Մոցարտի Կլարնետի կոնցերտից (մենակատար՝ Թոնի Շեն) մինչև Պրոկոֆև՝ «Ռոմեո և Ջուլիետ». 10 համերգը շրջանակում ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ չինացի ունկնդրին ներկայացվել են հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ինքնատիպ գործերը:

«Եվ որ հատկապես կարևոր է՝ համերգներին հնչել է հայ կոմպոզիտորների գրված երաժշտությունը: Որպես Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ ազգային արժեք ներկայացնող կոլեկտիվ, մեզ համար կարևոր է տարածել հայ երաժշտությունն ամբողջ աշխարհում՝ այդպիսով ապահովելով նաև մեր երաժշտության հանրահռչակումը»,-նշում է Արման Պադարյանը՝ հավելելով, որ կոլեկտիվը չինական բոլոր քաղաքներում աննախադեպ ընդունելության է արժանացել:

Չինաստանում կայացած հյուրախաղերը կազմակերպվել էին Չինաստանի Armstrong International Music և Անգլիայի Wright Music Management գործակալությունների միջնորդությամբ, ՀՀ ԿԳՄՍ և ԱԳ նախարարությունների, ՀԲԸՄ-ի, «Իմ քայլը» հիմնադրամի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ դեսպանության՝ ի դեմս ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի, և այլ բարերարների աջակցությամբ:

Այս հյուրախաղերի կազմակերպումը հայ-չինական բարեկամության ամրապնդմանն ուղղված ևս մեկ կարևոր քայլ էր, որն, անկասկած, կունենա իր հետագա շարունակությունը:

Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031