Լրահոս
Օրվա լրահոսը

Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ չվերթ չի գործարկվի. Քաղավիացիան հերքել է

Հունվար 10,2020 12:38

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հերքել է Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ չվերթ բացելու վերաբերյալ ռուսական մամուլում տարածված տեղեկատվությունը: Քաղավիացիայից Infocheck-ին հայտնել են, որ ավիաընկերության հետ նման քննարկումներ տեղի չեն ունեցել, որևէ հայտ չի ներկայացվել, հետևաբար ավիափոխադրումների մասին խոսելն ավելորդ է։

Ավելի վաղ նման տեղեկատվություն տարածել էին ռուսական լրատվամիջոցները: Մասնավորապես, «ՌԻԱ Նովոստին», զրուցել էր Ղրիմի խորհրդարանի՝ զբոսաշրջության, առողջարանների և սպորտի կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Չերնյակի հետ:

«Ղրիմի և Հայաստանի միջև պարբերական ավիաչվերթները նախատեսվում է գործարկել ընթացիկ տարվա մարտից: «Իկար» ավիաընկերությունն արդեն ստացել է պարբերական թռիչքների վերաբերյալ համապատասխան թույլտվությունը և համաձայնությունը Ռոսավիացիայից: Այժմ հարցը գտնվում է նախապատրաստման և համաձայնեցման փուլում, այդ թվում չվացուցակի և օդանավակայանների հետ պայմանագրերի մասով: Չվերթները նախատեսվում են մարտից՝ շաբաթական երկու անգամ: Հետագայում՝ ըստ պահանջարկի, բայց ոչ ավել, քան շաբաթական 7 անգամ»,- ասել էր Չերնյակը:

Նրա խոսքով՝ Սիմֆերոպոլի և Երևանի միջև չվերթը կդառնա առաջին պարբերական միջազգային չվերթը «Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից հետո»:

«Դա լավ օրինակ կլինի Չինաստանի և Թուրքիայի և մյուս երկրների ու ավիաընկերությունների համար: Պարբերական ավիահաղորդակցության բացումը սկիզբ կդնի Ղրիմից առաջին միջազգային չվերթներին և էլ ավելի կամրապնդի Սիմֆերոպոլի օդանավակայանի միջազգային կարգավիճակը»,- ասել էր նա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031