Լրահոս
Օրվա լրահոսը

«Հա­նուն» քա­ղա­քա­կան բնա­պահ­պա­նու­թյան պետ­բյու­ջե չեն մտ­նում այն գու­մար­նե­րը, որ պի­տի ծախս­վեին աշ­խա­տա­տե­ղեր բա­ցե­լու վրա ու միգ­րա­ցիոն պատ­կե­րը փո­խե­լու. «Իրատես»

Հունվար 10,2020 12:02

Գի­տե՞նք, որ Հա­յաս­տա­նից միգ­րանտ­նե­րի մեծ մա­սը ան­ցած տա­րի­նե­րին աշ­խա­տանք է փնտ­րել Ռու­սաս­տա­նում: Վիճ­պետ­կո­մի ժո­ղովր­դագ­րա­կան զե­կույ­ցի հա­մա­ձայն՝ 2017-2018-ին միգ­րա­ցիոն գոր­ծըն­թաց­նե­րում ներգ­րավ­ված տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի ան­դամ­նե­րի 61 %-ը (137,7 հա­զար մարդ) 2018-ին դեռևս ե­ղել է կամ այլ երկ­րում, կամ՝ Հա­յաս­տա­նի այլ վայ­րում, 38 %-ը (86,7 հա­զար մարդ) վե­րա­դար­ձել է ար­տագ­նա աշ­խա­տան­քից, 1 %-ն ա­ռա­ջին ան­գամ է տվյալ բնա­կա­վայ­րում՝ 2,4 հա­զար մարդ: Միգ­րանտ­նե­րի մեծ մա­սը մեկ տա­րուց պա­կաս է բա­ցա­կա­յել, 13 %-ը՝ 1 տա­րի և ա­վե­լի:

2018-ին միգ­րանտ­նե­րի 89,8 %-ը աշ­խա­տանք փնտ­րե­լու նպա­տա­կով Ռու­սաս­տան է գնա­ցել: Եվ­րո­պա­կան եր­կր­նե­րում աշ­խա­տանք է փնտ­րել 2 %-ը: 3,2 %-ն աշ­խա­տանք է փնտ­րել Երևա­նում, 1,9 %-ը՝ ՀՀ մար­զե­րում, 1,4 %-ը՝ Ար­ցա­խում: Այլ եր­կր­նե­րում աշ­խա­տանք է փնտ­րել 1,2 %-ը, ԱՊՀ եր­կր­նե­րում՝ 0,5 %-ը: Կա­րո՞ղ էին նրանք չհե­ռա­նալ Հա­յաս­տա­նից: Նոր Հա­յաս­տա­նից: Տե­սա­կա­նո­րեն՝ ա­յո, գործ­նա­կա­նում՝ ոչ: Քա­նի դեռ մեր տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան հիմ­քում ոչ թե աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղ­ծումն է, այլ ՀԴՄ-նե­րի հաշ­վար­կը: Պետ­բյու­ջեով նա­խա­տես­վում է 6,5 % տն­տե­սա­կան աճ, կա­ռա­վա­րու­թյունն ըն­դու­նում է, որ թռիչք չէ, ա­ռա­վել ևս՝ վագ­րի:

Ո­մանք երևի հի­շում են, որ մեր մի­ֆա­կան վագ­րը շա­րու­նակ ցատ­կում է՝ սկ­սած Վար­դան Օս­կա­նյա­նի ե­լույթ­նե­րից, բայց այն­քան անն­կատ, որ միայն ին­քը գի­տի՝ ու՞ր ու ին­չու՞:

Ան­ցյալ տա­րի տն­տե­սու­թյան կա­ռուց­ված­քում ա­ռա­ջա­տար 3 ճյու­ղերն էին՝ ավ­տո­մե­քե­նա­նե­րի ներ­մու­ծումն ու վա­ճառ­քը, ծա­ռա­յու­թյան ո­լոր­տը՝ խա­ղե­րը, մոտ 25-30 % ա­ճով, հան­քար­դյու­նա­բե­րու­թյունը՝ 18 % ա­ճով: 2020-ին ավ­տո­մե­քե­նա­նե­րի ներ­մուծ­ման ու վա­ճառ­քի հար­ցը փակ­վեց, մնում են խա­ղե­րը, կեց­ցե ֆուտ­բո­լը և 2020-ի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյու­նը: Հան­քար­դյու­նա­բե­րու­թյան հար­ցում դժ­վար է կեց­ցե ա­սել:

Ինչ­պես քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան օ­րա­կար­գի հիմ­նա­կան խն­դիր­նե­րը, Ա­մուլ­սա­րի շա­հա­գործ­ման հար­ցը կա­ռա­վա­րու­թյու­նը բա­րե­հա­ջող 2019-ից փո­խան­ցեց 2020-ին: Փաստ չէ, որ 2020-ին էլ հար­ցը կլուծ­վի: Ան­գամ Լի­դիա­նի՝ Կա­նա­դա­յի դա­տա­րան դի­մե­լուց հե­տո: Կա­ռա­վա­րու­թյան հա­պա­ղու­մը զու­գորդ­վում էր դր­սից հմ­տո­րեն դի­րի­ժոր­վող բնա­պահ­պա­նա­կան շար­ժում­նե­րով: Տա­րօ­րի­նակ ու շա­հախն­դիր են Հա­յաս­տա­նի «բնա­պահ­պան­նե­րը»: Նրանց 2019-ին բո­լո­րո­վին չէր մտա­հո­գում Երևա­նը ո­ղո­ղած աղ­բը, չէր մտա­հո­գում կա­նա­չած Սևա­նը, Ա­մուլ­սա­րից բա­ցի չէին մտա­հո­գում մյուս հան­քե­րը, որ շատ ա­վե­լի վտան­գա­վոր են: Նրանք կենտ­րո­նա­ցած էին Ա­մուլ­սա­րի վրա: Դա ինք­նին ախ­տո­րո­շում է և դա­տավ­ճիռ: Մենք գնում ենք ու­րույն, ցա­վոք, ոչ միշտ ար­դյու­նա­վետ ճա­նա­պար­հով: Մենք, որ­պես կա­նոն, սևեռ­վում ենք մեկ խնդ­րի վրա ու չենք տես­նում մյուս խն­դիր­նե­րը: Օ­րի­նակ՝ չենք տես­նում, որ «հա­նուն» քա­ղա­քա­կան բնա­պահ­պա­նու­թյան պետ­բյու­ջե չեն մտ­նում այն գու­մար­նե­րը, որ պի­տի ծախս­վեին աշ­խա­տա­տե­ղեր բա­ցե­լու վրա ու միգ­րա­ցիոն պատ­կե­րը փո­խե­լու: Չենք տես­նում, որ այդ գու­մար­նե­րով բա­նակ պի­տի պահ­վեր: Չենք տես­նում, որ Ա­մուլ­սա­րի պատ­ճա­ռով Հա­յաս­տան ներդ­րում­ներ չեն մտ­նում այն ծա­վա­լով, որ գա­լու էին: Տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը վե­րա­ծում ենք տն­տե­սա­կան ստր­կամ­տու­թյան կամ տն­տե­սա­կան վրեժխ­նդ­րու­թյան: Ին­չու՞:

Կո­ռուպ­ցիա­յի և ստ­վե­րի դեմ պայ­քա­րի հիմ­նա­կան ցու­ցա­նի­շը հար­կեր-ՀՆԱ հա­րա­բե­րակ­ցու­թյունն է: 2019-ին 2018-ի հա­մե­մատ հա­վաք­վել է 200-220 մլրդ դրամ կամ 15 %-ով ա­վե­լի: 220 մի­լիար­դից 90-ը տն­տե­սա­կան ա­ճի ար­դյուն­քում է, 75-ը՝ մե­քե­նա­նե­րի ներ­մու­ծու­մից, 60-ը՝ հար­կա­յին վար­չա­րա­րու­թյու­նից: Հի­մա ե­թե հա­նում ենք մե­քե­նա­ներն ու հա­վե­լում մո­լա­խա­ղե­րը, ի՞նչ է ստաց­վում: Տա­րե­վեր­ջին կհաս­կա­նանք:

2013-ին մաք­սա­յին միու­թյա­նը, 2015-ին՝ ԵԱՏՄ-ին ան­դա­մակ­ցու­թյան հետևան­քով՝ 2020-ին ու­նե­նա­լու ենք ան­խու­սա­փե­լի գնաճ, որ ազ­դե­լու է կեն­սա­մա­կար­դա­կի վրա: Նաև՝ գնո­ղու­նա­կու­թյան, նաև՝ աղ­քա­տու­թյան ա­ճի: Հետևա­բար՝ ար­տա­գաղ­թի:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031