Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, որ սահմանին Հայաստանի համար 2020 թվականին գազի գինը չի բարձրանա, որոշակի մեսիջ է Հայաստանի իշխանություններին. Արմեն Բադալյան. «Ժամանակ»

Հունվար 10,2020 11:54

Անցած տարվա վերջին օրը հայտնի դարձավ, որ 2020 թվականին «Գազպրոմը» կշարունակի Հայաստանին գազ մատակարարել գործող պայմաններով, այսինքն՝ հայ-վրացական սահմանի համար 165 դոլարով՝ 1000 խմ-ի դիմաց։ Այդ մասին հաղորդել է ընկերության մամլո ծառայությունը։ Հարկ է նշել, որ այսօրվա դրությամբ Հայաստանը Ռուսաստանից գազ գնող այլ պետություններից որոշակիորեն ցածր գնով է դա անում։ Բացառություն է, իհարկե, Բելառուսը։

Փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ Ռուսաստանի համար գազի գինը, բացի տնտեսական հարց լինելուց, նաև քաղաքական հարց է՝ բոլոր իրենից գազ գնող երկրների հետ հարաբերությունների պարագայում: «Իհարկե այնպես չէ, որ սա միայն քաղաքական հարց է, և չկան տնտեսական հաշվարկներ, բայց ընդգծված քաղաքական ենթատեքստ կա։ Այն, որ սահմանին Հայաստանի համար 2020 թվականին գազի գինը չի բարձրանա, որոշակի մեսիջ է Հայաստանի իշխանություններին առ այն, որ այս պահի դրությամբ դեռևս շատ դժգոհություն չկա Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ զրուցակիցն ընդգծեց. «Սա չի նշանակում, որ եթե հայտարարել են, որ տարվա ընթացքում չի բարձրանալու, սպառողի համար նույնը կմնա։ Արդյոք դա կբարձրանա՞, թե՞ ոչ։ «Գազպրոմ Արմենիան» գնում է «Գազպրոմից», բայց իր հաշվին այստեղ կոմպենսացվում է։ Հիմա հարցն այն է՝ այդ կոմպենսացիան կշարունակվի՞ մեկ տարի, թե՞ մարտից սա նույնպես կբարձրանա։ Թե սահմանին ինչքան է վաճառվում՝ սպառողի խնդիրը չէ, և հասարակ սպառողին մեծ հաշվով դա չի հետաքրքրում։ Իսկ երբ ասում են՝ 165 դոլար է մնում, ապա բարձրացնելը տնտեսական իմաստով ևս ձեռնտու չէր։ Թեպետ նորից եմ կրկնում՝ քաղաքական իմաստով հայ-ռուսական հարաբերությունները այժմ նորմալ հունի վրա են՝ բացառությամբ երկու հարցի։ Առաջինը երկրորդ նախագահի դեմ հարուցված քրեական գործն է, երկրորդը՝ «սորոսականների» դիրքերի ամրապնդումը իշխանության մեջ։ Եթե այս երկու հարցը հանենք՝ մնացած իմաստով թեպետ հայ-ռուսական հարաբերությունները շատ ջերմ չեն, բայց սառն էլ չեն։ Ուստի մեսիջը հետևյալն է. եթե հարաբերությունները մնան այս մակարդակի վրա՝ գազի գինը փոփոխության չի ենթարկվի»։

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031