ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ցույց են իրականացնում ապօրինի որդեգրումների հետեւանքով երեխաներին կորցրած մայրերը:
Գործով մեղադրվում են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:
Կանայք պահանջում են հանդիպում գլխավոր դատախազի հետ եւ պահանջում են կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին եւ Արշակ Ջերջերյանին:
Կարդացեք նաև
Ազգային անվտանգության ծառայությունը գործի մասին հայտարարեց նոյեմբերին, դեկտեմբերի կեսեին ձերբակալվեցին Ռազմիկ Աբրահամյանը, Արշակ Ջերջերյանը, Լիանա Կարապետյանը: Սակայն մոտ մեկ շաբաթ անց նրանց խափանման միջոցը փոխվեց, հիմա բոլորն էլ ազատության մեջ են: Իսկ քննությունը շարունակվում է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ