Շվեյցարիայի Լոզան քաղաքում կայացավ 3-րդ Ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Խաղերին մասնակցում է 79 երկրի 1872 պատանի մարզիկ: Հայաստանը ներկայացնելու է 16-ամյա դահուկավազորդ, աշոցքցի Սպարտակ Ոսկանյանը, որը մրցավայր մեկնելու է սպիտակ քարտով: Սպարտակը պատանեկան օլիմպիական խաղերում հանդես է գալու 10 կմ դասական ոճով դահուկավազքում եւ արագավազքում:
Լոզանում Հայաստանի օլիմպիական պատվիրակության ղեկավար Մանե Մուրադյանը Aravot. am-ին ասաց. «Մենք Լոզան մեկնելու ենք հունվարի 17-ի առավոտյան: Պատվիրակության մեջ է նաեւ Սպարտակ Ոսկանյանի մարզիչ Սերգեյ Միքայելյանը: Թեեւ դահուկորդը Խաղերին մասնակցելու է սպիտակ քարտով, սակայն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ նրա համար ձեռք են բերվել «Rossignol» ֆիրմայի վերջին արտադրության դահուկներ եւ անհրաժեշտ բոլոր պարագաները: Ներկայանալի տեսք ունենալու է նաեւ մեր ամբողջ պատվիրակությունը, որը կրելու է իսպանական «Joma» ֆիրմայի արտադրության հագուստ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ