Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ օրնհերգը չհեռարձակելու համար վարչական վարույթ չի հարուցվի

Հունվար 09,2020 18:59

Այսօր՝ հունվարի 9-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հեռուստառադիոընկերությունների կողմից Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը չհեռարձակելու հարցը:

Նիստի ընթացքում Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ զանգվածային լրատվության միջոցներում և համացանցում օրեր շարունակ քննարկումների առիթ էր հանդիսացել Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռուստառադիոընկերությունների կողմից Ամանորի գիշերը չհեռարձակելու հարցը:

Միաժամանակ նշելով, որ Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից թվով 8 հեռուստաընկերություններում («Արմենիա», «Արմնյուզ», «Ա-TV», «Երկիր Մեդիա, «Կենտրոն», «Նոր Հայաստան», «5-րդ ալիք», «Շանթ») իրականացրած մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը հեռուստառադիոընկերությունների կողմից չի հեռարձակվել, որով խախտվել է օրենքի պահանջը:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի (Հոդված 4, 1-ին կետ, գ)ենթակետ) Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է ՀՀ տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից անկախ սեփականության ձևից՝ Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո: Օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև այն փաստը, թե համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի 60-րդ հոդվածի՝ իրավախախտման համար ինչ տուգանք է կիրառվում, սակայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո Հայաստանի Հանրապետության օրհներգը չհեռարձակելու համար տուգանք նախատեսված չէ:

Արդյունքում ստացվում է, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված է, որ սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն, իսկ թե որ օրենքով սահմանված կարգով և որ մարմինն է լիազորված այն կատարելու նշված չէ, այսինքն առկա է օրենսդրական անորոշություն:

Քննարկելով առկա բոլոր փաստերը Հանձնաժողովն արձանագրել է, որ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի խախտում, սակայն ղեկավարվելով Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող օրենսդրությամբ Հանձնաժողովն իրավասու չէ կիրառել պատասխանատվության միջոցներ:

Հիմք ընդունելով վերը նշված հանգամանքները և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով, 36-րդ հոդվածով, 44-րդ հոդվածի 1-ին մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշել է վարչական վարույթ չհարուցել, բայց միաժամանակ դիմել հեռուստառադիոընկերություններին՝ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված դրույթները պահպանելու պահանջով:

 ՀՀ  ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031