Լրահոս
Օրվա լրահոսը

Մանաթը միշտ թերարժևորված է, իսկ դրամը հիմարաբար գերարժևորված. Հրանտ Բագրատյան

Հունվար 09,2020 18:22

1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը բուռն քննարկման առիթ դարձավ։ Այսօր ինձ է դիմել իմ կողմից հարգված տնտեսագետ, քաղաքական գործիչ Ա. Չալաբյանը։ Նա, մասնավորապես, հարցրել է, արդյոք ես հավատում եմ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև PPP-ն այդքան մեծ տարբերություն է տալիս։ Բացառիկ պետական մտածելակերպ ու հարցադրում։ Իմ պատասխանը, բնականաբար, համապետական նշանակություն ունի։ Ուստի այն հրապարակում եմ իբրև առանձին ստատուս։

«Հարգելի Ավետիք։ Իմ հավատալու կամ չհավատալու հարցը չէ։ ՀՆԱ և դրա հետ կապված ցուցանիշների պատասխանատուն ՀԲ-ն է. մասնավորապես, նրա մոտ է տվյալների համաշխարհային բազան։

Ես աշխատել եմ ԱՄՀ-ում։ Վաշինգտոնում ՀԲ-ն էլ դրա կողքին էր։ Դրանց խոհանոցը գիտեմ։ Ավելի խորը պրոբլեմներ կան։

Երբ նայում ես 1 շնչի ՀՆԱ-ի ցուցանիշը, ապա 1990-ին ՀՀ-ի թիվը 637 է, Ադրբեջանինը՝ 1237 և Վրաստանը 1614։ Նույնը PPP-ով՝ 2428, 5703 և 5413։ Մինչդեռ հիշում ենք, որ այն տարիներին վրացիներն ու ազերիները Երևանի խանութներում սննդամթերք ու այլ ապրանքներ էին հայթայթում։ Ավելին, նույն տարվա համար կա 1 շնչի Ազգային Եկամտի ցուցանիշը ԽՍՀՄ վիճակագրությամբ՝ 2945ռ, 2130ռ և 2750ռ։ Այսինքն, չէր կարող պատահել, որ ԱԵ-ի ցուցանիշով առաջ լինեինք, իսկ ՀՆԱ ցուցանիշով 2.5 անգամ ետ լինեինք։

2 տարի նամակագրություն եմ ունեցել ՀԲ հետ։ Ասել են. մեղքը ձեր ԱՎԿ-ն է։ Մեր ԱՎԿ-ն էլ ասել է մեղքը ՀԲ-ինն է։ 2 նամակներն էլ տվել եմ ՍՍ-ին։ ԱՎԿ պետ ՍՄ-ն չի պատժվել։ Այնուհետև այդ մասին մամուլով հայտնել եմ ՆՓ-ին։ ՍՄ-ն վերանշանակվել է։ Իսկ ի՞նչու է դա պատահել։ ՍՄ-ն դեռևս ՌՔ-ի օրոք քծնելու ու մտնելու տրամաբանությունից ելնելով ՀՆԱ հավելաճի հավելագրումներ է անում։ Բայց երկար ժամանակ այդպես լինել չէր կարող։ Դրա համար նա ետ է գնում և իջեցնում բազան՝ 1990-ի թվերը։ Դրանով իսկ մենք ճշգրտորեն գնահատել ենք, թե ՌՔ-ի, ՍՍ-ի և ՆՓ-ի օրոք ՀՆԱ հավելաճը որքանով է ուռճացված։ Խնդիրն այստեղ է։

Ինչ վերաբերում է PPP տարբերությանը, այո, դա հնարավոր է։ Ներկայումս ԱՊՀ-ում Երևանն ամենաթանկն է։ Թբիլիսիի հետ դա այդպես է։ Դե, Բաքուն էլ, թվերը ինտերնետում կան, համեմատում ենք։

Ինքներդ դատեք. Ադրբեջանը նավթ արդյունահանող երկիր է, բայց գներն այնտեղ ավելի էժան են, քան Հայաստանում և Վրաստանում։ Մարդիկ խելամտորեն ստերիլիզացնում են վալյուտային եկամուտները։ Արդյունքում, մանաթը միշտ թերարժևորված է, իսկ դրամը հիմարաբար գերարժևորված»։

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀՀ նախկին վարչապետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031