Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ ուշադրության կենտրոնում էին ոչ սթափ, արագությունը գերազանցող և երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդները. Ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

Հունվար 09,2020 18:30

Դեկտեմբերի 21-ից ոստիկանությունն անցավ ուժեղացված ծառայության։ Նպատակը նախատոնական ու տոնական օրերին քաղաքացիների և զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելն էր։

Նախատոնական օրերին ոստիկանության պարեկապահակետային ծառայողները, ճանապարհային ոստիկանները, ոստիկանության զորքերի ծառայողներն ու քրեական հետախույզները ուժեղացված ծառայության շրջանակներում մարդաշատ վայրերում, առևտրի կենտրոններում, շուկաներում ու հարակից վայրերում էին։

Տոնական օրերին, մասնավորապես Ամանորի գիշերը, ինչպես սպասվում էր, մեծ թվով զբոսաշրջիկներ ու քաղաքացիներ Հանրապետության հրապարակում էին։ Ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումների ծառայողները հրապարակում, հարակից փողոցներում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Եվ ուրախությամբ կարող ենք փաստել, որ տոնական միջոցառման ընթացքում որևէ լուրջ միջադեպ կամ պատահար տեղի չունեցավ։

Հասարակական կարգի և քաղաքացիների անվտանգության պահպանմանը ոստիկանության պարեկապահակետային ծառայողներից զատ, ներգրավված էին նաև ոստիկանության զորքերի, կրթահամալիրի և այլ ստորաբաժանումների ծառայողներ։ Հատուկ ծառայություն իրականացրին նաև ոստիկանության օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցները։

Այս օրերին ծանրաբեռնված էր նաև ճանապարհային ոստիկանների աշխատանքը։ Մայրաքաղաքում և մարզերում ճանապարհային ոստիկանները հայտնաբերեցին բազմաթիվ օրինախախտ վարորդների։ Հատուկ ուշադրության կենտրոնում էին ոչ սթափ վիճակում գտնվող, արագությունը գերազանցող և երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդները։ Հայտնաբերված բոլոր օրինախախտները ենթարկվեցին վարչական պատասխանատվության, որոշ դեպքերում էլ մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին ոստիկանության ծառայողները, մասնավորապես՝ քրեական հետախույզները, բացահայտեցին սպանության, ավազակային հարձակման, մարմնական վնասվածքների, ծեծի, նաև լռության կանոնների խախտման դեպքեր։

Ուժեղացված ծառայության ավարտից հետո էլ ոստիկանությունը շարունակելու է ողջ ծավալով իրականացնել օրենքով սաhմանված բոլոր գործառույթները՝ հասարակության ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031