Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր լիազորությունների շրջանակում ուշադրության կենտրոնում է պահում ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում տեղակայված հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում գործող հասարակական զուգարաններում սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների պահպանումը։
Որքանով են պահպանվում այդ նորմերը․ սա պարզելու նպատակով 2019 թվականի ընթացքում ԱԱՏՄ կառուցվածքային ստորաբաժանումների սեփական նախաձեռնությամբ հարուցվել է շուրջ 620 վարչական վարույթ։ Վերջիններիս շրջանակում իրականացվող զննումների արդյունքում ավելի քան 330 ԱԳԼՃԿ-ի նկատմամբ սահմանվել է 255 տուգանք: Տուգանքի՝ օրենքով սահմանված չափը 40-120 հազար դրամ է՝ կախված հայտնաբերված խախտումների հիգիենիկ ռիսկի մակարդակից։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում զննված 330 հասարակական զուգարաններից շուրջ 230-ը համապատասխանեցվել է ՀՀ սանիտարական օրենսդրության պահանջներին: 100 ԱԳԼՃԿ-ում տեղակայված հասարակական զուգարանները սանիտարական օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու կարգադրագրեր են տրված։ Դրանց նկատմամբ բացվել են կրկնակի վարչական վարույթներ՝ խնդիրները վերջնականապես լուծելու համար։
Որպես համեմատություն՝ նշենք, որ 2018թ․ ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ԱԳԼՃԿ-ների հանդեպ հարուցվել է ընդամենը 9 վարչական վարույթ, որից 8-ի դեպքում սահմանվել է վարչական տույժ՝ տուգանք:
Կարդացեք նաև
Նման զննումները կրում են շարունակական բնույթ եւ առաջիկայում ներառելու են ավելի լայն շրջանակ։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին