ՀՅԴ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ:
Հայցի պահանջը վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել պարտավորեցնելն է և զրպարտության համար փոխհատուցելը:
Հայցի պատճառը Ազգային ժողովում 2019 թվականի դեկտեմբերի 6-ի պատգամավորի ելույթն է:
Արման Բաբաջանյանն այդ ելույթում Դաշնակցությանն անվանել էր ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ: