Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողի իրավահաջորդը՝ «Մարտի 1-ը» հարգելու ու արյան «գյոլերի» մասին

Հունվար 09,2020 16:59

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի ընթացքում վիճաբանություն սկսվեց: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների համոզմամբ, իրենց հասցեին սպառնալիք է հնչել Մարտի 1-ի զոհերից մեկի ծնողի կողմից: Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը առարկություն ներկայացրեց կողմերի գործողությունների դեմ, եւ ասաց, որ դատը վերածվում է «ռազբորկաների»: Ապա շեշտեց, որ դատական նիստը ձայնագրվում է, ու պաշտպանները կարող են նիստից հետո ստանալ ձայնագրությունը եւ համապատասխան եզրակացություն անել: Նիստը նախագահող Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանն ընդունելի է համարում առարկությունը:
Տուժողի իրավահաջորդներից մեկը հարց տվեց փաստաբաններին. «Եթե իրենք լինեին մեր տեղում, իրենց լավ կզգայի՞ն… Ուրեմն թող հարգեն Մարտի 1-ը եւ չփորձեն այլ երեւույթներ պատկերացնել, թե չէ իրենք էլ կհայտնվեն մեր կողքին»: Այս հայտարարությունից հետո երկու կողմերի միջեւ վիճաբանությունը սաստկացավ:
Ռոբերտ Քոչարյանը եւս պահանջեց հրապարակել ձայնագրությունը: Նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը նիստից հետ լրագրողներին ասաց, որ իրենց սպառնացել են. «Ես ուզեցի ճշտել, թե ինչի մասին է խոսքը, որովհետեւ կոնտեքստից թվաց, թե սպառնալիք է եղել… Ամեն դեպքում ձայնագրությունը կլսենք ու կորոշենք, թե ինչ անել»:
Տուժողների հարազատներին դուր չէր եկել հատկապես Յուրի Խաչատուրովի պաշտպանի հայտարարության ժամանակ Մարտի 1-ը «ինչ-որ իրադարձություններ» որակելը: «Եթե մեր ընկերը առավոտյան ժամը 7-ին լիներ օպերայի հայաթում, տեսներ թուրքական սելջուկների արյան գյոլերը, արյան հոսքը, էդ ողբերգությունը տեսներ, նա երեւույթ չէր համարի Մարտի 1-ը: Ինչ ձեւի պաշտոնյա էլ լիներ, ինչ ձեւի պաշտպանության մեջ էլ լիներ, էդպես չէր ասի, ինքը անխիղճ, անհոգի մարդ է, դա մեր ազգի սարսափն է, նույն Ցեղասպանության նման մի բան…»,- ասաց նրանցից մեկը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031