Լրահոս
Օրվա լրահոսը

Դժգոհություններ եղե՞լ են․ «Կլինեն էլի, տեղյակ չեմ». Վլադիմիր Կարապետյան. News.am

Հունվար 09,2020 14:10

Ես շատ պոզիտիվ եմ տրամադրված։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց այսօր զբաղեցրած պաշտոնից ազատված վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Բացարձակ նեղացած չեմ, ես շատ պոզիտիվ հայտարարություն եմ արել, այդպես էլ տրամադրված եմ»,-ասաց նա։

Հարցին՝ պոզիտիվ  տրամադրվածությունը արդյոք կապվա՞ծ է նոր աշխատանքի առաջարկ ստանալու հետ, Կարապետյանը պատասխանեց․ «Ոչ, պոզիտիվ եմ տրամադրված, որովհետեւ աշխատել եմ փայլուն թիմի հետ, եւ սա շատ լավ փորձ էր ինձ համար։ Համարում եմ, որ ամեն ինչ ընթանում է շատ ճիշտ ձեւով»։

Նա չպարզաբանեց արդյոք աշխատանքի առաջարկ ստացել է։ Հարցին՝ իրենից դժգոհություններ եղել են, Կարապետյանն  ասաց․ «Կլինեն էլի, տեղյակ չեմ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031