Թուրքիայի զինուժը կորուստներ է կրել Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի շրջանակում:
Ռազմագործողությունների մասին պարբերաբար հաղորդագրություն է տարածում Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջում:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ հունվարի 8-ին զինված հարձակում է տեղի ունեցել պարեկապահակային ծառայություն իրականացնող թուրք զինվորների վրա. պայթեցվել է ռումբերով բեռնված բեռնատար մեքենա, ինչի հետևանքով սպանվել է 4 թուրք զինվոր:
Հիշեցնենք, որ քրդերի դեմ ռազմագործողությունը մեկնարկել էր 2019թ. հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։
Կարդացեք նաև
Աղբյուր` sabah.com.tr/ermenihaber.am