Լրահոս
Օրվա լրահոսը

Արքայազն Հարին և Մեգանը հեռանում են թագավորական գործերից

Հունվար 09,2020 12:17

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին կնոջ՝ Մեգանի հետ վայր են դնում թագավորական ընտանիքի հետ կապված հիմնական պարտավորությունները և կփորձեն հասնել ֆինանսական անկախության: Այս մասին Սասսեքսի դուքսը և դքսուհին հայտնել են Instagram-ի իրենց էջում:

Նրանք նաև նշել են, որ պատրաստվում են ապրել երկու տանը՝ Բրիտանիայում և Հյուսիսային Ամերիկայում՝ շարունակելով «լիարժեք աջակցություն ցուցաբերել» Էլիզաբեթ Երկրորդ թագուհուն:

Զույգը նաև հայտնել է, որ իրենք պատրաստվում են ստեղծել միապետության ներսում նոր պրոգրեսիվ դեր:

«Երկու մայրցամաքներում ապրելը մեզ հնարավորություն կտա մեր որդուն մեծացնել թագավորական ավանդությունների նկատմամբ հարգանքով… և միաժամանակ ընդլայնել մեր ընտանիքի անձնական տարածությունը, ինչպես նաև դա հնարավորություն կտա կենտրոնանալ կյանքում նոր փուլի վրա, որի մի մասը կլինի բարեգործական հիմնադրամի ստեղծումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հարին և Մեգանը նշել են, որ նման որոշման հանգել են մի քանի ամիս տևած մտորումներից և քննարկումներից հետո:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

View this post on Instagram

“After many months of reflection and internal discussions, we have chosen to make a transition this year in starting to carve out a progressive new role within this institution. We intend to step back as ‘senior’ members of the Royal Family and work to become financially independent, while continuing to fully support Her Majesty The Queen. It is with your encouragement, particularly over the last few years, that we feel prepared to make this adjustment. We now plan to balance our time between the United Kingdom and North America, continuing to honour our duty to The Queen, the Commonwealth, and our patronages. This geographic balance will enable us to raise our son with an appreciation for the royal tradition into which he was born, while also providing our family with the space to focus on the next chapter, including the launch of our new charitable entity. We look forward to sharing the full details of this exciting next step in due course, as we continue to collaborate with Her Majesty The Queen, The Prince of Wales, The Duke of Cambridge and all relevant parties. Until then, please accept our deepest thanks for your continued support.” - The Duke and Duchess of Sussex For more information, please visit sussexroyal.com (link in bio) Image © PA

A post shared by The Duke and Duchess of Sussex (@sussexroyal) on

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031