ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ «լուրջ բանակցությունների» և դրա համար որևէ նախապայման չի դնում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում, հաղորդում է Reuters-ը:
Փաստաթղթում նշվում է, որ խաղաղ բանակցությունների նպատակն է «կանխել հետագա սպառնալիքը միջազգային խաղաղության և անվտանգության համար և թույլ չտալ իրանական ռեժիմի կողմից էսկալացիան»:
Քրաֆթը նաև բացատրել է՝ ինչու է ԱՄՆ-ը չեզոքացրել գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Նրա խոսքով՝ դա եղել է ինքնապաշտպանություն՝ ի պատասխան Իրանի և նրա դաշնակիցների մի շարք հարձակումների: «ԱՄՆ-ը պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում՝ իր անձնակազմը և շահերը պաշտպանելու համար»,- ասվում է նամակում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ