Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ԱՄՆ-ն ագրեսիայի չդիմի, մեր ռազմական գործողություններն ավարտված են. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

Հունվար 09,2020 11:31

Իրանը վրեժ է լուծել գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանության համար և չի ձեռնարկի նոր ռազմական գործողություններ, եթե ԱՄՆ-ը նոր ագրեսիա չիրականացնի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ-Ռավանչին՝ ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամթի հայտարարությանը Իրանի արձագանքի մասին:

«Մեր բոլոր գործողությունները համաչափ էին Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Դրանք ավարտված են: Եթե ԱՄՆ-ը այլևս չձեռնարկի ռազմական գործողություններ Իրանի նկատմամբ, մեր կողմից մենք նույնպես չենք ձեռնարկի այդպիսի գործողություններ»,- ընդգծել է նա:

Դիվանագետը հավելել է, որ իսլամական հանրապետությունը գործել է բացառապես ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան՝ իրականացնելով ինքնապաշտպանության իր իրավունքը: «Եթե ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, որոշի ռազմական գործողություններ ձեռնարկել, Իրանը այլ ճանապարհ չի ունենա, քան պատասխանել»,- ասել է Թախթ-Ռավանչին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031