Իրականում կայուն շարունակվող այս տաք և չոր օրերը այլևս ուրախալի չեն, այլ՝ խիստ մտահոգիչ։ Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայական նորմայից 3-5 աստիճանով։
Առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ոչ լուրջ տեղումներ են սպասվում, ոչ էլ ջերմաստիճանի անկում, ավելին, հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում։
Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ
Կարդացեք նաև
«Առավոտ». Մեկ այլ գրառմամբ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է. «Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ձնծաղիկները ծաղկել են։ Լուսանկարը՝ Հասմիկ Ավետիսյանի