ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին կրկին կկալանավորեն: Դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը:
Նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որոշման տեքստից այնպիսի տպավորություն է, որ ցանկացած անձի անուն կարելի էր գրել դրա մեջ Ն. Փանոսյանի փոխարեն և կալանավորել: Կան բաներ և երևույթներ, որոնք ոչ միայն չեն փոխվում Հայաստանում, այլ մշտապես հակում ունեն դեպի ավելի վատը:
Որոշումը, իհարկե, կբողոքարկենք վերաքննիչ դատարան»:
Կարդացեք նաև