Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պուտին եւ Էրդողան․ Սոլեյմանիի սպանությունը տարածաշրջանում խափանում է կայունությունը եւ անվտանգությունը. News.am

Հունվար 08,2020 22:10

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպման արդյունքներով հայտարարություն են արել։ Դրանում, մասնավորապես, ասվում է, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը խափանում է տարածաշրջանի կայունությունը եւ անվտանգությունը։ Ստորեւ բերվում է հայտարարության տեքստն ամբողջությամբ․

Երկկողմ հարաբերություններ

Մենք՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները, զարգացնում ենք երկկողմ կապերը տարբեր ոլորտներում՝ փոխադարձ հարգանքի հիման վրա։ «Թուրքական հոսք» գազատարի գործարկման այսօրվա մեկնարկը, որը մենք իրականացնում ենք այստեղ՝ Ստամբուլում, այդպիսի փոխշահավետ հարաբերությունների կոնկրետ օրինակ է։ Մենք բավարարված ենք նրանով, որ մեր համագործակցությունը ոչ միայն ծառայում է մեր երկու ժողովուրդների շահերին, այլեւ ներդրում է տարածաշրջանային խնդիրների լուծման մեջ։

Իրան

Մենք խորապես անհանգստացած ենք ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածության սրմամբ, ինչպես նաեւ Իրաքի համար դրա բացասական հետեւանքներով։ Մենք ԱՄՆ-ի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների «Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի եւ նրան շրջապատող անձանց դեմ Բաղդադում 2020թ․ հունվարի 3-ի օպերացիան գնահատում ենք որպես տարածաշրջանում անվտանգությունը եւ կայունությունը խափանող գործողություն։

2020թ․ հունվարի 8-ին Իրաքում կոալիցիայի ռազմաբազաներին բալիստիկ հրթիռներով Իրանի հարվածների հետ կապված՝ մենք կարծում ենք, որ հարվածների փոխանակումը եւ ցանկացած մեկի կողմից ուժի գործադրումը չի նպաստում Մերձավոր Արեւելքում բարդ խնդիրների լուծումների որոնմանը եւ տանում է անկայունության նոր փուլի՝ չհամապատասխանելով ոչ մեկի շահերին։ Մենք միշտ հանդես ենք եկել օտարերկրյա միջամտության եւ միջհամայնքային կոնֆլիկտների դեմ։ Սրա հետ կապված՝ մենք հայտարարում ենք տարածաշրջանում գոյություն ունեցող լարվածությունը դեպի դեէսկալացիայի տանելու մեր պարտավորվածության մասին եւ բոլոր կողմերին կոչ ենք անում գործել զուսպ՝ հանդես բերելով խելամտություն եւ նախապատվությունը տալով դիվանագիտական միջոցներին։

Սիրիա

Մենք հաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանության, անկախության, քաղաքական միասնության եւ տարածքային ամբողջականության պահպանմանը։

Մենք ընդգծում ենք ահաբեկչության բոլոր ձեւերի եւ դրսեւորումների դեմ պայքարելու եւ Սիրիայում անջատողական օրակարգերին դիմակայելու մեր վճռականությունը։ Դրա հետ կապված՝ մենք հաստատում ենք 2018թ․ սեպտեմբերի 17-ի հուշագրի եւ 2019թ․ հոկտեմբերի 22-ի հուշագրի լիարժեք կատարման նշանակությունը։

Մենք ընդգծում ենք Իդլիբի մասին բոլոր պայմանավորվածությունների կատարման միջոցով իդլիբյան դեէսկալացիայի գոտում կայունության հաստատման անհրաժեշտությունը։

Մենք պարտավորվում ենք աշխատել Աստանայի մեխանիզմի շրջանակներում՝ երկարաժամկետ քաղաքական կարգավորման նպատակներով՝ համաձայն ՄԱԿ ԱԽ 2254 բանձեւի, ինչպես նաեւ սատարել Սահմանադրական հանձնաժողովին։

Մենք ընդգծում ենք, առանց խտրականության, քաղաքականացման եւ նախապայմանների, բոլոր սիրիացիներին մարդասիրական աջակցության ցուցաբերման մեծացման անհրաժեշտությունը։

Լիբիա

Մենք մեծ մտահոգությամբ հետեւում ենք վերջին իրադարձություններին, մասնավորապես, Տրիպոլիի շուրջ ինտենսիվ մարտական գործողություններին: Լիբիայում իրավիճակի վատթարացումը խափանում է անվտանգությունն ու կայունությունը Լիբիայում, Միջերկրածովյան տարածաշրջանում, ինչպես նաեւ աֆրիկյան մայրցամաքում՝ որպես հետեւանք ունենալով անօրինական միգրացիան, սպառազինության հետագա տարածումը, ահաբեկչությունն ու քրեական այլ գործունեություն, ներառյալ՝ անօրինական առեւտուրը:

Մենք հաստատում ենք մեր հակվածությունը Լիբիայի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանն ու ազգային միասնությանը: Այդ երկրում ամուր խաղաղությունն ու կայունությունը կարող են ձեռք բերվել միայն քաղաքական պրոցեսի ճանապարհով: Լիբիայում շարունակվող հակամարտությունը տանում է դեպի տառապանքներ եւ խորացնում է լիբիացիների միջեւ տարաձայնությունները: Անհապաղ հրադադարի ապահովումն առաջնահերթություն է ՄԱԿ-ի հովանու ներքո ներլիբիական քաղաքական պրոցեսի սկզբի համար՝ 2015 թվականի քաղաքական համաձայնագրի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ԱԽ 2259 բանաձեւերի եւ այլ համապատասխան որոշումների հիման վրա:

Մենք սատարում ենք շարունակվող Բեռլինյան պրոցեսին, որի նպատակն է բարենպաստ մթնոլորտ ստեղծել ՄԱԿ-ի հովանու ներքո քաղաքական պրոցեսի վերսկսման համար, եւ հիշեցնում ենք, որ այն կարող է զգալի արդյունքներ տալ լիբիացիների եւ հարեւան երկրների ներդրումների ապահովման եւ մասնակցության դեպքում:

Ստեղծված ճգնաժամային պայմաններում եւ հաշվի առնելով ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւերը՝ մենք որոշում ենք ընդունել հանդես գալ նախաձեռնությամբ եւ որպես միջորդներ կոչ ենք անում բոլոր կողմերին դադարեցնել մարտական գործողությունները 2020 թվականի հունվարի 12-ից ժամը 00:00-ից, հայտարարել կայուն հրադադարի ռեժիմ, ինչպես նաեւ նստել բանակցային սեղանի շուրջ, որպեսզի վերջ դրվի լիբիացիների տառապանքների եւ վերադարձվի այդ երկրում խաղաղությունն ու բարգավաճումը: Մենք վստահ ենք, որ լիբիացիները կարող են անկախ որոշումներ ընդունել՝ կապված իրենց Հայրենիքի ապագայի հետ եւ համազգային երկխոսության շրջանակում՝ հաշվի առնելով առանց բացառության բոլոր քաղաքացիների շահերը»:

Թարգմանությունը՝ News.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031