Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամերիկացի զինվորականները չեն տուժել, իսկ բազաները նվազագույն վնաս են կրել. Դոնալդ Թրամփ

Հունվար 08,2020 21:21

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծությունից հետո: ԱՄՆ նախագահը նշել է. «Ամերիկայի ժողովուրդը պետք է շնորհակալ ու երջանիկ լինի, ոչ մի ամերիկացի չի տուժել երեկ գիշեր Իրանի ռեժիմի իրականացրած հարձակման հետևանքով: Մենք զոհեր չունենք, մեր բոլոր զինվորները անվտանգ են, և մեր ռազմակայանները նվազագույն վնաս են կրել»:

Թրամփը նշել է, որ քանի դեռ ինքն ԱՄՆ նախագահ է, Իրանը միջուկային զենք չի ունենալու. «Մենք դա երբեք թույլ չենք տա»:

Նրա խոսքով՝ հունվարի 3-ին  սպանված իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանին անձամբ էր ղեկավարում ԱՄՆ անձնակազմի դեմ հարձակումը, որի հետևանքով ամերիկացի ծառայողներից 4-ը վիրավորվել են, ևս 1 ամերիկացի էլ սպանվել է. «Նա էր կազմակերպել Բաղդադում Ամերիկայի դեսպանատան դեմ դաժան հարձակումը: Վերջին օրերին նա նոր հարձակումներ էր ծրագրում, բայց մենք կարողացանք կանգնեցնել նրան: Նրա ձեռքերը թաթախված էին և՛ ամերիկյան, և՛ իրանական արյունով»:

ԱՄՆ նախագահը նշել է, որ ԱՄՆ ուժերը պատրաստ են ամեն ինչի, սակայն այս պահին Իրանը նահանջում է, որը լավ է բոլոր կողմերի և ամբողջ աշխարհի համար:

Միևնույն ժամանակ Թրամփն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին: «ԱՄՆ-ն անմիջապես լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ է սահմանելու Իրանի վարչակարգի դեմ», – ասել է նա՝ ավելացնելով, որ շարունակում են այլ տարբերակներ էլ դիտարկել Իրանի հրթիռային հարձակմանը պատասխանելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031