Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Դեռևս չկա Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք. Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Հունվար 08,2020 20:15

Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մշտական կապի մեջ է EASA-ի (European Aviation Safety Agency), Եվրակոնտրոլի (European Organization for the Safety of Air Navigation), ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների հետ:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է իր որոշումն առ այն, որ դեռևս չկա Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք: Միևնույն ժամանակ նշում ենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը և հանրությանը մշտապես կիրազեկի իր որոշումների մասին:

Տեղեկացնում ենք, որ “Armenia Airways” ավիաընկերության կողմից իրականացվող Երևան-Թեհրան հաջորդ չվերթը նախատեսվում է ս.թ. հունվարի 10-ին: Իսկ “UR” ավիաընկերության կողմից իրականացվող Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը նախատեսվում է ս.թ. հունվարի 12-ին: Չվերթերի փոփոխության դեպքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կտեղեկացնի մինչ չվերթերի իրականացումը:

 

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031