Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արձանագրվել է շմոլ գազից թունավորման 8 դեպք` 18 տուժածով: Պատկերը նույնն է նախորդ տարվա համեմատ. ԱՆ

Հունվար 08,2020 19:26

2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը վարակիչ հիվանդությունների առումով հանրապետությունում իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ, մասնավորապես՝ խմբակային դեպքեր և բռնկումներ չեն արձանագրվել:

Տոնական օրերին արձանագրվել է աղիքային վարակների 65 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 2 անգամ՝ համաճարակաբանորեն կապված դեպքեր չեն արձանագրվել:

Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներին, ապա ևս գրանցվել է դեպքերի նվազում նախորդ տարվա համեմատ, մասնավորապես՝  պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը գրեթե 3.6 անգամ, գրիպի և հետգրիպային բարդություններով, թոքաբորբով հիվանդների հոսպիտալացումը վերակենդանացման բաժանմունքներ 1.7 անգամ, իսկ սուր շնչառական վարակներով հոսպիտալացման դեպքերը նույնն են:

Ամանորին արձանագրվել է ալկոհոլային թունավորման 14 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 1,2 անգամ։

Արձանագրվել է շմոլ գազից թունավորման 8 դեպք` 18 տուժածով: Պատկերը նույնն է նախորդ տարվա համեմատ։

Չնայած ներկայացված տվյալները փաստում են, որ իրավիճակը վերահսկելի է, այնուամենայնիվ առողջապահության նախարարությունը հորդորում է.

խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հրավիրե’ք տեղամասային բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,

հագնվե´ք եղանակին համանունչ,

պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

հետևե´ք անձնական հիգիենային,

լվացեք և ախտահանե’ք բոլոր մակերեսները, խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվելու են սնունդ պատրաստելիս,

տարանջատե’ք սննդամթերքը, հում սննդամթերքի մշակման համար օգտվե’ք խոհանոցային առանձին պարագաներից,

պահպանե’ք սննդամթերքը փակ տարաներում, հում և պատրաստի սննդամթերքի շփումը բացառելու համար,

պատրաստի սնունդը մի’ պահեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում 2 ժամից ավելի,

լավ լվացե’ք բանջարեղենը և մրգերը, հատկապես եթե դրանք մատուցվելու են հում վիճակում

մի’ օգտագործեք պահպանման ժամկետը լրացած սննդամթերք,

շմոլ գազից թունավորումներից խուսափելու համար ոչ մի դեպքում չանջատել հատուկ սարքերը,

գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անմիջապես դուրս գալ մաքուր օդ և օդափոխել տարածքը,

բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է,

գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում,

խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անպայման համոզվել օդափոխությունը լիարժեք է իրականացվում, թե ոչ,

գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031