Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտավորությամբ կանխորոշել են խաղի ելքը՝ հօգուտ «Տորպեդո» թիմի. ԱԱԾ-ն հայտնել է ՀՖՖ-ին

Հունվար 08,2020 18:50

Ի պատասխան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարցման՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ուղարկել է գրություն ՀՀ Առաջին խմբի առաջնության՝ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին կայացած «Տորպեդո»-«Մասիս» խաղի վերաբերյալ:

Գրության մեջ նշված է, որ ՀՀ ԱԱԾ համապատասխան գործողությունների արդյունքում հավաքագրված տվյալների համաձայն՝ «Մասիս» ՖԱ ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները և ֆուտբոլիստները, նախնական համաձայնությամբ, ունենալով իրական հնարավորություն կանխորոշելու «Տորպեդո»-«Մասիս» հանդիպման խաղի ելքը, դիտավորությամբ կանխորոշել են վերոնշյալ խաղի ելքը՝ հօգուտ «Տորպեդո» թիմի:

ՀՀ ԱԱԾ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Մասիս» ՖԱ փաստացի ղեկավար, Լատվիայի հանրապետության քաղաքացի Կիրիլս Պավելի Գրիգորովսը նույն ակումբի ֆուտբոլիստներ Ալեքսեյ Ռոմանի Կուչինին և Ռենան Հեկտոր Ալվես Սալդանահին ակումբների խաղի արդյունքների վրա ազդելու նպատակով, առաջարկել է տալ կաշառք և համաձայնության գալով Ա. Կուչինի հետ՝ խաղի ընթացքում հրահանգել 2 գոլից ավել բաց թողնելու անհրաժեշտության վերաբերյալ: Դրանից հետո Ա. Կուչինն իր գործողություններով կանխորոշել է խաղի ելքը ձեռնտու՝ 0:3 հաշվով՝ հօգուտ «Տորպեդո»-ի:

2019 թվականի նոյեմբերի 4-ին Կ. Գրիգորովսը և Ա. Կուչինը քրեական գործով ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Վերջիններիս հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031