Հունվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պավել Չեպլակին և ռազմական կցորդ, գնդապետ Քշիշտոֆ Միկոլայեկին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել գնդապետ Միկոլայեկին պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի համար, ինչի արդյունքում հնարավոր է եղել վերականգնել ամենամյա պլանավորման ձևաչափով համագործակցությունը և նախաձեռնել համագործակցության նոր ոլորտներ:
Դեսպան Չեպլակը հաստատել է փոխգործակցությունը զարգացնելու լեհական կողմի պատրաստակամությունը և կարևորել երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, որն արդեն համաձայնեցվել է կողմերի միջև:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր:
Կարդացեք նաև
ՀՀ ՊՆ