Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյանը Քոչարյանի գործով բողոք ներկայացրեց Վճռաբեկ դատարան

Հունվար 08,2020 16:51

Այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ՎՃռաբեկ դատարան բողոք է ներկայացրել: Այս մասին ասաց Հայկ Ալումյանը՝ Aravot.am-ի հետ զրույցում: Պարոն Ալումյանի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի որոշման դեմ է:

Ինչպես հայտնի է Վերաքննիչ դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը վիճարկող պաշտպանների միջնորդությունը:

Թե Վճռաբեկը երբ կլսի Քոչարյանի պաշտպանի բողոքը, Aravot.am-ի հարցին, Հայկ Ալումյանն ասաց՝ Վճռաբեկ դատարանին հնարավոր չէ կանխատեսել. «Ավելի հեշտ է, որ Սուրենյանը մյուս տարվա եղանակը կանխատեսի, քան Վճռաբեկ դատարանի գործողությունները կանխատեսենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031