Ինչպես հայտնում է Interfax-ը, Ստամբուլում սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները` «տետ ա տետ», թարգմանիչների ներկայությամբ:
Զրույցը «փակ է» լրագրողների համար:
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության ավելի վաղ տարածած հայտարարության, նախատեսվում է, որ Պուտինը էրդողանի հետ կքննարկի ռուս-թուրքական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև միջազգային խնդիրներ, այդ թվում` իրավիճակը Սիրիայում և Լիբիայում:
Էրդողանն էլ հայտարարել է, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել Իդլիբում զինադադարի հասնելու և Սիրիայի վերաբերյալ ռուս-թուրքական հուշագրի կատարմանն ուղղված միջոցառումները:
Կարդացեք նաև
Ըստ Թուրքիայի նախագահի խոսնակի` Պուտինը և Էրդողանը կանդրադառնան նաև գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությանը:
Բանակցություններից հետո երկու երկրների նախագահները կմասնակցեն «Թուրքական հոսք» գազատարի պաշտոնական մեկնարկին:
Հիշեցնենք` Վլադիմիր Պուտինը Ստամբուլ է ժամանել Դամասկոսից, որտեղ հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ: