Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորելու միջնորդությունը քննվեց փակ նիստում

Հունվար 08,2020 15:45

«Խայտառակ մեղադրանք է։ Ոնց սկզբից եղել է, այդպես էլ նույնը մնում է: Կատարյալ անհիմն եւ ակնհայտ անմեղ անձի հետապնդում է տեղի ունենում: Նորայրին փորձում են դատել զուտ նրա համար, որ նա Հրայր Թովմասյանի սանիկն է, որպեսզի Հրայր Թովմասյանի վրա ազդեցություն գործեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի սանիկի՝ Նորայր Փանոսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ նստավայրում քննվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կալանավորելու միջնորդությունը, որը ներկայացրել է Հատուկ քննչական ծառայության քննիչը։ Նիստն ընթացավ փակ ռեժիմով: Նիստի ավարտին Տիգրան Աթանեսյանն ասաց, որ կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը, առավոտյան ժամը 9:45-ին։

Նորայր Փանոսյանի փաստաբանի խոսքով, օրենքն արգելում է նման միջնորդություն ներկայացնել, քանի որ Նորայրի ազատ արձակվելուց հետո նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել: Աթանեսյանն ասաց, որ կրկին բողոքարկելու է դատարանի որոշումը, եթե բավարարի միջնորդությունը:

Տիգրան Աթանեսյանն այլ մանրամասներ չհրապարակեց՝ հայտնելով, որ զգուշացվել է նախաքննական տվյալները չհրապարակելու համար:

Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։

Խոսքը Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածի մասին է, երբ Նորայր Փանոսյանը նույն նախարարությունում զբաղեցնում էր Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031