«Տարվա առաջին կեսին ունեցել ենք տնտեսության աճի դանդաղում, բայց երկրորդ կեսին լավ արագացել է տնտեսության աճը»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը՝ ամփոփելով նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները։
Վերջինս ընդգծեց, որ անշարժ գույքի շուկայում և բազմաթիվ այլ ոլորտներում արձանագրվել է տնտեսական մեծ աճ․
«Հանքարդյունաբերությունում աճը տեսել ենք նրա շնորհիվ, որ 2018 թվականին բազմաթիվ օբյեկտներ չեն աշխատել, 2019 թվականին նրանք սկսեցին նորից աշխատել, բացի դրանից մոտ 10 տոկոս աճ կա մշակող արդյունաբերությունում, և դա պայմանավորված է ԵՄ-ում Հայաստանի անդամակցությամբ»։
Միքայելյանի խոսքերով՝ 2020 թվականի համար ակնկալվում է, որ տնտեսական աճը կլինի 4,9 տոկոս․
Կարդացեք նաև
«2020 թվականի համար Կենտրոնական բանկը ակնկալում է 4.9 % տնտեսական աճ, բայց կան նաև այլ կանխատեսումներ՝ 4.8% և 4.6%» ։
Ինչ վերաբերում է առաջիկայում մոտ 700 ապրանքների մասով սպասվող գնաճին, բանախոսն ասում է․
«Երբ Հայաստանը անդամակցում էր ԵԱՏՄ-ին, մոտ 1000 ապրանքանիշի ուղղությամբ ունեցել է զեղչեր, և դրանք ունեցել են են որոշակի ժամկետներ։ Դրանց մի մասի ժամկետը անցել է 2016 թվականին, մյուս մասինը 2018-ին, մեծ մասը կանցնի հիմա՝ 2020 թվականի սկզբից, մյուս մասը՝ 2022-ից»։
Ըստ նրա՝ հիմնական թանկացումները կլինեն մեքենաների շուկայում։
Թե որքան կլինի թանկացումը, ըստ նրա, պարզ կլինի մարտ-ապրիլ ամիսներին, բայց այնուամենայնիվ, բնակչության և տնտեսության համար տնտեսագետը կտրուկ թանկացումներ չի կանխատեսում, քանի որ դա պայմանավորված կլինի բարձրացած ներկրման տուրքերով, ինչը նշանակում է, որ կլինի բյուջեի աճ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում