Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցնում է որոշ վիզաների տրամադրումը՝ «կապված Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների» հետ: Այս մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշ հանդիպումներ չեղարկվել են, և խորհուրդ է տրվում հետևել կայքին՝ ավելի ուշ նոր հանդիպումներ նշանակելու համար: Որոշ դեպքերում էլ դեսպանատունն ինքը կփոխի հանդիպման օրը:
Եթե ձեր հարցազրույցը չեղարկվել է, խնդրում ենք հետևել ստորև նշված քայլերին․
- Ոչ-ներգաղթային արտոնագրերի հարցազրույցներ․ շարունակեք ստուգել հարցազրույցների նշանակման կայքը՝ հարցազրույցի նոր օր վերցնելու համար։ Եթե ձեր հարցազրույցի նոր օր է նշանակվել դեսպանատան կողմից, դուք էլ․ փոստով նամակ կստանաք հարցազրույցի օր վերցնելիս ձեր տրամադրած էլ․ փոստի հասցեին։
- Ներգաղթային արտոնագրերի հարցազրույցներ․ դեսպանատունը կվերանշանակի ձեր հարցազրույցի օրը առաջին հնարավորության դեպքում։ Մենք նոր տեղեկատվություն կտրամադրենք ձեր նշած էլ․ փոստի հասցեով։
Միաժամանակ նշվում է, որ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել դեսպանատան տարածք մուտք գործելու ընթացակարգում: Մասնավորապես, անձնական մեծ չափսերի պայուսակներն այլևս թույլատրելի չեն, թույլատրելի են միայն ձեռքի փոքր պայուսակները։ «Ավելի մեծ իրեր ունենալու դեպքում ձեզ թույլ չեն տա մուտք գործել դեսպանատուն և դուք չեք կարողանա ձեր իրերը թողնել անվտանգության աշխատակիցների մոտ կամ բլրի վրա գտնվող անվտանգության կրպակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Եթե ձեր հարցազրույցը չեղարկվել է, խնդրում ենք հետևել ստորև նշված քայլերին․
Ոչ-ներգաղթային արտոնագրերի հարցազրույցներ․ շարունակեք ստուգել հարցազրույցների նշանակման
կայքը՝ հարցազրույցի նոր օր վերցնելու համար։ Եթե ձեր հարցազրույցի նոր օր է նշանակվել է
դեսպանատան կողմից, դուք էլ․ փոստով նամակ կստանաք հարցազրույցի օր վերցնելիս ձեր տրամադրած
էլ․ փոստի հասցեին։
Ներգաղթային արտոնագրերի հարցազրույցներ․ դեսպանատունը կվերանշանակի ձեր հարցազրույցի օրը
առաջին հնարավորության դեպքում։ Մենք նոր տեղեկատվություն կտրամադրենք ձեր նշած էլ․ փոստի
հասցեով։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ