Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է, որ այդ «պրոքսի» պատերազմները շարունակվեն Իրաքի, Սիրիայի տարածքում եւ գուցե նաեւ Լիբանանում որոշակի սրացումներ լինեն. Սուրեն Սարգսյան

Հունվար 08,2020 14:05

Իրան-ԱՄՆ սրված հարաբերությունները չեն կարող դառնալ երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ՝ ինչպես որ կանխատեսվում է: Այս կարծիքին է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սարգսյանն ասաց. «Ես այդքան հեռուն չեմ գնա, որ կանխատեսեմ երրորդ համաշխարհային պատերազմ, մանավանդ, որ այսօր շատ ավելի լայն հնարավորություններ կան թշնամիների դեմ պայքարելու՝ այդ թվում «պրոքսի» կոչված պատերազմները, որոնք փոքր պատերազմներ են եւ որին մասնակցում են կոնկրետ պետություններ կամ նրանց կողմից ստեղծված կամ նրանց կողմից կիրառվող ռազմական ուժեր: Այդ «պրոքսի» պատերազմներն այդ պետությունների տարածքում, բնականաբար, եղել են եւ շարունակելու են լինել»:

Սուրեն Սարգսյանի կանխատեսումն այն է, որ պրոքսի պատերազմները շարունակվելու են Իրաքի եւ Սիրիայի տարածքում եւ չի բացառվում, որ նաեւ Լիբանանում որոշակի սրացումներ լինեն. «Երկրորդ՝ կարեւոր հանգամանք է, թե այսօր ինչ կուրս կբռնի Միացյալ Նահանգները ռազմաբազայի ռմբակոծման արդյունքում: Եթե մարդկային կորուստներ չեն եղել սա լավ հնարավորություն է դեէսկալացիայի համար, եթե մարդկային կորուստներ են եղել, ռազմական կազմի կորուստներ են եղել, Միացյալ նահանգների զինվորականներ են զոհվել, սա, իհարկե, լուրջ հետեւանքների կբերի: Բայց քանի որ Վաշինգտոնի արձագանքը հստակ չկա, դրա վերաբերյալ որեւէ հստակ բան դեռ ասել չեմ կարող»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-Իրաք հարաբերությունները ծայրաստիճան լարվեցին այն բանից հետո, երբ Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետեւանքով զոհվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը Իրանը պատասխան հարված հասցրեց ԱՄՆ-ին՝ հրթիռակոծելով Իրաքում գտնվող ամերիկյան երկու ռազմաբազաները, որոնց տարածքում եղել են ամերիկյան զինվորականներ:

Հարվածից հետո Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ դա արձագանք էր Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Ըստ նախնական տեղեկատվության՝ հարձակման հետևանքով ԱՄՆ քաղաքացիներ չեն վիրավորվել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել է, որ հասցրած վնասի գնահատումը շարունակվում է, բայց «առայժմ ամեն ինչ լավ է թվում»: Մինչդեռ Reuters-ը, վկայակոչելով Իրանի պետական հեռուստաընկերությանը, հաղորդել է, որ հրթիռային հարվածների հետևանքով սպանվել է 80 «ամերիկացի ահաբեկիչ: Պենտագոնն այդ տեղեկությունը չի մեկնաբանել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031