Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաքուն չի կատարել Իլգար Մամեդովի  վերաբերյալ ՄԻԵԴ որոշումը. ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգված են

Հունվար 08,2020 13:58

Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շենախը (Ավստրիա) և Սըր Ռոջեր Գեյլը (Մեծ Բրիտանիա) ափսոսանք են հայտնել առ այն, որ Ադրբեջանը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Հանրապետական այլընտրանքային կուսակցության (REAL) ղեկավար Իլգար Մամեդովի և 7 այլ ակտիվիստների դատավճիռները չեղարկելու վերաբերյալ: ՄԻԵԴ-ի որոշումն իրականացնելու վերջնաժամկետը լրացել է 2019թ. դեկտեմբերի 31-ին:

«Քանի դեռ ոչինչ չի փոխվել, սա նշանակում է, որ եթե Ադրբեջանի իշխանությունները չձեռնարկեն անհապաղ և պատշաճ գործողություններ մինչև հունվարի 10-ը՝ առաջադրման վերջնաժամկետը, պարոն Մամեդովը և նրա գործընկերները հնարավորություն չեն ունենա մասնակցելու այս տարվա փետրվարի 9-ին Ադրբեջանում սպասվող համապետական ընտրություններին»,- ասել են համազեկուցողները:

Նրանք նաև ընդգծել են, որ ազատ և արդար ընտրությունների անցկացման համար խոսքի և հավաքների ազատությունը պարտադիր պայման են:

Իլգար Մամեդովին անդրադարձել է նաև ԵԽԽՎ մեկ այլ՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների դեպերի վերաբերյալ զեկուցող Սուննա Էվարսդոտիրը (Իսլանդիա):

«Ես խորապես հիասթափված եմ այն բանից, որ Ադրբեջանի իշխանությունները չչեղարկեցին Իլգար Մամեդովի և մյուս հայտատուների դատավճիռը այն դեպքում, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել էր քաղաքական դրդապատճառներով քրեական դատական համակարգի չարաշահում»,- ասել է զեկուցողը:

Նրա խոսքով՝ սա կարևորագույն հարց է ինչպես շահագրգիռ անձանց, այնպես էլ ԵԽ-ում Ադրբեջանի դիրքերի համար, քանի որ եթե Ադրբեջանը չչեղարկի որոշումը նախքան հունվարի 10-ը, Մամեդովի չի կարողանա գրանցվել որպես նախագահական ընտրությունների թեկնածու: «Դա լրջորեն կասկածի տակ կդնի այդ ընտրությունների ժողովրդավարական օրինականությունը, Ադրբեջանի հարգանքը Դատարանի հեղինակության նկատմամբ, ինչպես նաև նրա ժողովրդավարության և ընդհանուր առմամբ օրենքի գերակայության նկատմամբ նրա ստանձնած հանձնառությունները»,- ասել է Էվարսդոտիրը՝ հավելելով, որ ԵԽԽՎ-ն ուշիուշով հետևում է իրավիճակին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031