Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը բավարարեց քաղաքացու հայցը. գործատուն կվճարի չօգտագործված արձակուրդի դիմաց

Հունվար 08,2020 13:15

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել քաղաքացի Ա.Ա.-ն` տեղեկացնելով, որ իր գործատուն՝ «Գլոբալսերվիսգրուպ» ՍՊԸ-ն աշխատանքային պայմանագրի լուծումից հետո չի տրամադրել չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց փոխհատուցում:

Ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերն ու գործի փաստական հանգամանքները, ԱԻՊ  գրասենյակի իրավաբանական թիմը որոշեց հայցադիմում ներկայացնել դատարան՝ չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց 61075 ՀՀ դրամ գումարի փոխհատուցման պահանջով:

Արդյունքում դատարանը բավարարեց Ա.Ա․-ի հայցն ընդդեմ «Գլոբալսերվիսգրուպ» ՍՊԸ-ի՝ վերջինից հօգուտ հայցվորի բռնագանձելով 61075 ՀՀ դրամ:

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031