Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ժամը 11-ին մեկնարկած «Սասնա Ծռեր»-ի գործով դատական նիստը չսկսված՝ հետաձգվեց:
Այս գործով ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը բացակայում էր:
«Սասնա Ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը նիստը վարող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր-անդամ Մեսրոպ Մակյանին հայտնեց, որ Մխիթար Ավետիսյանի մոտ որովայնի ցավեր են սկսվել այդ պատճառով այսօր չի կարողացել ներկա գտնվել դատական նիստին:
Կարդացեք նաև
Դատավոր Մակյանի որոշմամբ դատական նիստը հետաձգվեց:
Գործի քննությունը կշարունակվի եկող չորեքշաբթի՝ հունվարի 15-ին ժամը 11-ին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ