Մարալիկի ու հարակից գյուղերի բնակիչները այս պահին բողոքի ցույց են անցկացնում Մարալիկի առողջության կենտրոնի դիմաց. պատճառը ծննդաբերական բաժանմունքը փակելն է:
«Նախարարը մի անգամ չի բարեհաճել լինել Մարալիկում, 24 հազար բնակչություն ունի խոշորացված Անի համայնքը, 17 գյուղ է սպասարկում ծննդաբերական բաժանմունքը: Սուտ-սխալ մատուցվող տեղեկությունների հիման վրա ծննդատուն եք փակում: Դիահերձարանը փակեցին, մասնավորին վաճառեցին, զինկոմը փակեցին, բան չեն թողել, համայնքապետարանը չկա: Դպրոցներն էլ փակեք, պրծեք: Սա վերջին հաշվով գյուղ է, թե քաղաք: Մասնագետներ բերեք, ոչ թե ավելորդ պատմություններ սարքեք` մարդկանց ծախսերի տակ գցեք, Գյումրի ուղարկեք: Բերաններս չի էլ բռնում,որ ասենք` բա որ ճամփին ծննդկանները մեռնեն: Ճանապարհը չենք բացի, մինչև հարցը չլուծեն”-ասացին բողոքավորները:
Հենց նոր Մարալիկ եկավ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քիչ անց կգան Առողջապահության նախարարության ներկայացուցիչները:
Կարդացեք նաև
Մանրամասները` քիչ անց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ