Իրանի իշխանությունները հրթիռակոծել են Իրաքի երկու ռազմաբազաներ, որոնց տարածքում եղել են ամերիկյան զինվորականներ, հաղորդում է Meduza-ն: Նշվում է, որ ընդհանուր առմամբ 15 հրթիռ է արձակվել:
Հարվածից հետո Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ դա արձագանք էր Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը:
Ըստ նախնական տեղեկատվության՝ հարձակման հետևանքով ԱՄՆ քաղաքացիներ չեն վիրավորվել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել է, որ հասցրած վնասի գնահատումը շարունակվում է, բայց «առայժմ ամեն ինչ լավ է թվում»:
Մինչդեռ Reuters-ը, վկայակոչելով Իրանի պետական հեռուստաընկերությանը, հաղորդել է, որ հրթիռային հարվածների հետևանքով սպանվել է 80 «ամերիկացի ահաբեկիչ: Պենտագոնն այդ տեղեկությունը չի մեկնաբանել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ