Aravot.am-ը Չարենցի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանից հետաքրքրվեց, թե եթե Վահան Տերյանը հիմա ապրելիս լիներ, ինչի՞ մասին կգրեր. «Կարծում եմ՝ նույնը պիտի լիներ, որովհետեւ «Երկիր Նաիրի» հոգեւոր հայրենիքի խնդիրները այսօր էլ կան մեր առաջ: Այսօր էլ մեր հանրությունն անհանգիստ է՝ միայն մի տարբերությամբ, որ հարյուր տարի առաջ, երբ որ կորցնում էինք Երկիր Նաիրին, որպես սփոփանք եւ ամոքում գոնե ունեինք Վահան Տերյան: Այսօր չունենք Վահան Տերյան:
Հոգեւոր առումով, համարձակվում եմ ասել, կորցնում ենք Երկիր Նաիրին: Տերյանն էր, որ ուշադրությունը հառեց այն հանգամանքի վրա, որ Հայրենիքը միայն ֆիզիկական տարածք չէ: Այսօր քանի՞ մարդ, քանի՞ հայ իր հոգում ունի այդ Հոգեւոր Հայրենիք կոչվածը, որը սահմանեց Վահան Տերյանը եւ փոխանցեց Եղիշե Չարենցին»,-պատասխանեց Կարո Վարդանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ