Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Չեմ հասկանում ԿԳՄՍ նախարարության քաղաքականությունը». Վահան Տերյանի ծոռ

Հունվար 08,2020 10:47

Վահան Տերյանի ծոռը՝ գրականագետ Գեւորգ-Էմին Տերյանը, լրագրողների հետ բավականին հանգամանալից խոսեց այն մասին, թե մեծանուն գրողի գրական ժառանգությունն ամբողջացնելու եւ նրա ապրած դարաշրջանի մասին ամբողջական պատկերացում կազմելու հետ կապված ինչպիսի ահռելի աշխատանք կա կատարելու, առավել եւս, որ 2020 թվականին լրանում է նրա ծննդյան 135-ամյակը:

Հարցին ի պատասխան, թե ԿԳՄՍ նախարարությունից ամբողջական հրատարակության առաջարկ եղե՞լ է, Գեւորգ-Էմին Տերյանը հառաչեց, ապա որոշ դադարից հետո ասաց. «Ճիշտն ասած, չեմ հասկանում նախարարության քաղաքականությունը: Անկեղծ ասած, մտածում եմ ինչ-որ բաներ, բայց հավանաբար ինքս պիտի անեմ եւ որեւէ ձեւով չեմ մտածում որեւէ մեկին նամակ գրել, որովհետեւ ինչքան շփում, կապ եղել է, ոչինչ չեմ հասկացել, ինչպես չեմ հասկանում, թե ինչո՞ւ այսօր պանթեոն պետք է գար վարչության պետը ու ասեր, որ նախարարը փոխնախարարների հետ վաղ առավոտյան է այցելել, ծաղիկ դրել ու գնացել է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Ծոռն ես, դու էլ կարող ես գիրք տպել:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031