Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Ժողովուրդը ուզում է ընդդիմություն աշոտյանների՞ն, թե՞ մեզ»

Հունվար 07,2020 21:40

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել է ժողովրդին:

«Անցած տարին իրապես անցավ շատ ծանրաբեռնված, որովհետեւ մենք որպես ընդդիմություն ընկալված լինելու խնդիր ունեինք եւ դեռեւս ունենք: Մարդիկ ասում են՝ հեղափոխություն է եղել, ինչի՞ է ընդդիմություն պետք: Ուզում եմ բացատրել. ընդդիմության գործը իշխանությանը հսկելն է եւ իշխանության գործունեության հետեւողական դիտարկում իրականացնելը: Օրինակ, պատկերացնենք՝ ինչ-որ սխալ է տեղի ունեցել: Եթե դրա մասին լռում է իշխանությունը, ո՞վ պետք է խոսի, եթե ոչ մենք: Մենք ասում ենք՝ այս բանը սխալ եք արել, իրենք կամ այդ սխալն ուղղում են, կամ ասում են՝ լավ ենք արել: Պատկերացրեք՝ մենք դա չենք ասում եւ այդ ասողները նախկին իշխանության ներկայացուցիչներն են: Այդ ասածը տեղ չի հասնելու: Այսինքն, ժողովուրդը պետք է հասկանա՝ ուզում է ընդդիմություն աշոտյանների՞ն, թե՞ մեզ: Ես կարծում եմ՝ ժողովուրդն այդ որոշումը կայացրել է դեռեւս դեկտեմբերի 9-ին: Եթե այդպես չլիներ, խորհրդարանական ընդդիմությունը կլիներ Հանրապետականը: Հետեւաբար, հասկացված լինելու պայմանն այն է, որ մարդիկ պետք է հասկանան, որ մենք ինչ անում ենք, քննադատում ենք, օրենքի նախագիծ ենք ներկայացնում, որին իշխանությունը չի համաձայնում,՝ ուզում ենք, որ ավելի լավ լինի:

Հեղափոխությունից հետո որոշ բաներ դրական ընթացքով ճանապարհ ունեն, եւ դա մենք միշտ ողջունում ենք: Մեզ ասում են՝ իշխանության հետ եղեք, իշխանության կողքին կանգնենք: Ո՞նց կարելի է քաղաքականությունը կենցաղային մակարդակում քննարկել: Քաղաքական ուժերն ունեն բանաձեւեր, նպատակներ եւ դրանից բխող գործողություններ են իրականացնում: 2020 թվականին որ նախարարը սխալ թույլ տվեց, ինչ-որ կոռուպցիոն սխեմայի մեջ մտավ, մենք դա պետք է բարձրաձայնենք եւ շատ սուր քննադատենք: Ինչ խոստում տրվել եւ չի կատարվել, դրան էլ ենք հետեւողական լինելու: Երեւանի քաղաքապետարանին անդրադառնամ: ԿամԱզ են վերցնում՝ շինթույլտվություն տալիս, ասում են՝ հո տուն չի տանում: Պատկերացրեք մեկին, որ դիմել ու թույլտվություն չի ստանում: Ի՞նչ պետք է մտածի. կարող է՞ պետք է ԿամԱզ առնեի: Եթե ամբողջ աշխարհում նման պրակտիկա կա, մենք ասում ենք՝ 88 հատ մանդատ ունեք, բերեք օրենք ընդունեք, օրենքով արեք: Եվ երբ սխալը մենք բարձրաձայնում ենք, մի զարմացեք:

Ամփոփելով՝ ուզում եմ ասել, որ մեզ շատ լավ տարի է սպասվում»:

https://www.facebook.com/marukyan.edmon/videos/2443048099293703/?v=2443048099293703

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031