Իրանի հարավ-արեւելյան Քերման քաղաքում Քասեմ Սոլեյմանիի հուղարկավորության արարողության ժամանակ առնվազն 40 մարդ է մահացել, 213-ը տուժել են հրմշտոցի արդյունքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը` հղում անելով իրանական լրատվամիջոցներին:
Իրանական լրատվամիջոցները նաեւ հայտնել են, որ հուղարկավորությունը հետաձգվել է՝ անցկացման անհնարինության պատճառով: Հուղարկավորության կազմակերպման կոմիտեի ղեկավար Մեհդի Սադաֆին նշել է, որ մարդկանց ահռելի հոսքի պատճառով երեքշաբթի օրը հուղարկավորության արարողությունն անհնարին է դարձել:
Սոլեյմանիի հուղարկավորության նոր ժամկետների մասին տեղեկատվություն կհրապարակվի ավելի ուշ: