Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Դամասկոս, հայտնում են միջազգային գործակալությունները: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահը Սիրիայի մայրաքաղաքում՝ Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարական կետում, հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
«Երկու պետությունների ղեկավարները զինվորականներից լսել են երկրի տարբեր շրջաններում տիրող իրավիճակի մասին զեկույցներ», – ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:
Հայտնի է, որ Ասադը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Սիրիա այցելելու և «երկրում խաղաղ կյանքը վերականգնելու համար»: Սա Պուտինի առաջին այցն է 2017-ից ի վեր, երբ նա այցելել էր Սիրիայի Լաթաքիա նահանգում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի Հմեյմիմ ավիաբազա: