ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է. «Տավուշի հատվածում ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում։ Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել»:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ Ղազախի շրջանի ուղղությամբ «հայկական կողմից դիպուկահարի կրակոցից» սպանվել է սահմանապահ զինծառայող Ֆարզալի Ֆարզալիևը:
Ըստ ադրբեջանական կողմի՝ դեպքը տեղի է ունեցել այսօր ժամը 14:56: