«Բալային համակարգի ներդրման անհրաժեշտությունն առաջացել էր գոնե վերջին երկու տարիներին: Նոր համակարգով ճանապարհային երթեւեկության կանոններում փոփոխություններ չկան, ամեն ինչ մնացել է նույնը: Պարզապես, ոչ թե ավելացվում է կարգազանց վարորդների տուգանքի ֆինանսական բեռը, այլ ճանապարհային երթեւեկության խնդիրները լուծվում են այլ մեխանիզմներով եւ այլ լծակներով:
Կարելի է ասել, որ մեզանում ընդունված բալային համակարգը հաջողված այն բացառիկ բարեփոխումներից է, որը որոշ դրույթներով մի քանի քայլ առաջ է եւ գերազանցում է այն երկրներին, որոնց փորձն ուսումնասիրվել է եւ որոնք կիրառվում են տվյալ երկրներում: Ընդ որում, համեմատած այլ երկրների հետ, որոնք անցել են բալային համակարգին, մեր մոտ բազմաթիվ հարցեր առավելագույն չափով հստակ են սահմանված եւ կոռուպցիոն ռիսկերը գրեթե զրոյացված են», -ասաց Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթեւեկության անվտանգություն եւ վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը եւ հավելեց, որ բալային համակարգի ներդրման առաջին իրական արդյունքները որոշակիորեն հնարավոր կլինի հաշվարկել հոկտեմբեր-նոյեմբերին, այն ժամանակ, երբ այն ամբողջովին գործողության մեջ կմտնի սեպտեմբեր ամսին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ