Հունվարի 6-ին Կոնդի եկեղեցու բակից ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկված քրեական հեղինակությունը Արտյոմ Կանեվսկոյն էր: «Փաստինֆո»-ի հետ զրույցում Արտյոմ Կանեվսկոյի փաստաբան Հովսեփ Սարգսյանը նշեց, որ Կանեվսկոյին և նրա թիկնապահներին անհիմն են բերման ենթարկել, քանի որ վերջիններիս մոտ պահվող զենքերն օրինական են։
«Այդ զենքերը մի քանի անգամ վերցվել և ստուգվել են»,- ասաց Հովսեփ Սարգսյանն՝ ընդգծելով, որ ամբողջ անցած տարվա ընթացքում այդ զենքերը պարբերաբար ստուգվել են։ Բացի այդ՝ Կանեվսկոյը նույն զենքերի համար պարբերաբար բերման է ենթարկվել: