Իրականություն դարձավ տարիների երազանքս, այն էր՝ լայն հանրությանը հասանելի դարձնել Կոմիտասի գերմաներենով գրված 9 երգերի և մեկ դաշնամուրային ստեղծագործության նոտաների տպագրությունը: Երգեր, որոնք հեղինակը ստեղծել է Բեռլինում ուսանելու տարիներին, հիմնվելով Գյոթեի, Լենաուի, Ուլանդի և այլոց բանաստեղծական տեքստերի վրա:
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Չարենցի անվան ԳԱԹ-ի նախկին տնօրեն Հենրիկ Բախչինյանին՝ Կոմիտասի ձեռագրերի պատճենները տրամադրելու, ավստրիացի երաժիշտ Մարտթին Էվանցինին՝ նոտաները վերծանելու, Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանին՝ կոմպոզիտորի բեռլինյան շրջանի բարձր որակի լուսանկարները փոխանցելու, Հայնրիխ Էվանցինին՝ ձեռնարկը համակարգելու, ինչպես նաև գրականագետ Ալբերտ Մուշեղյանին՝ բանաստեղծությունների գերմաներենից հայերեն հրաշալի թարգմանության համար:
Նոտաները հնարավոր է ձեռք բերել աշխարհի ցանկացած երկրում՝ հետևելով հղմանը: Հասանելի է նաև ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը:
Անշուշտ, գրադարաններին սիրով կնվիրեմ:
Կարդացեք նաև
Հասմիկ ՊԱՊՅԱՆ
Հայ օպերային երգչուհի, սոպրանո: Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ