Այսօր Վահան Տերյանի մահվան 100-րդ տարելիցն է:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Նարինե Խաչատուրյանը և Արայիկ Խզմալյանն այսօր այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծանուն գրողի հիշատակին։
Հայ մեծագույն քնարերգուն վախճանվել է Օրենբուրգում 1920 թ. հունվարի 7-ին 35 տարեկան հասակում՝ ծանր հիվանդության հետևանքով։
Ավելի քան մեկ տասնամյակ ավանդաբար նշվում են Տերյանական օրերը պոետի ծննդավայրում` Ջավախքի Գանձա գյուղում, որի շրջանակում կազմակերպվող ուխտագնացությունը հովանավորվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
Կարդացեք նաև
Ներկայումս ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ ԱԳՆ նախարարության հետ համատեղ Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ քննարկում են Գանձայում Վահան Տերյանի տուն-թանգարանի հիմնանորոգման հարցը, որը վրացական կողմը ևս իր ուշադրության տակ է առել:
ՀՀ ԿԳՄՍՆ հաղորդագրություն