Հունվարի լույս 4-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ անհայտ անձինք դանակի սպառնալիքով օտարերկրացի 19-ամյա երիտասարդից փող են հափշտակել ու փախել։ Ավազակային հարձակման փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ, ժամերի ընթացքում պարզեցին ավազակությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունն ու գտնվելու վայրը։ Երևանում բնակվող երիտասարդները հենց դեպքի օրը հայտնաբերվեցին Խորենացու փողոցի հյուրանոցներից մեկում ու բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին։
Նրանք ներկայացվեցին տարածքային քննչական բաժին ու տվեցին խոստովանական ցուցմունք։ Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել, նրանցից մեկը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Գողոնը հայտնաբերվել է։
Կարդացեք նաև
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
ՀՀ ոստիկանություն