Տարվա ամենավերջին օրն էր։ Գործերս ավարտել էի, մնացել էր փոքրիկներին նվերներ գնել ու ժամացույցներիս մարտկոցները փոխել։ Ավանդույթ եմ դարձրել՝ երկուսն էլ դեկտեմբերի 31-ին եմ կարգավորում։ Արտերկրում սովորող զարմիկս Հայաստանում էր ու նրա ուղեկցությամբ այցելեցի ամենամոտ խաղալիքների խանութ, որը, ի զարմանս ինձ մարդաշատ չէր, երկու կամ երեք բարձրահասակ, սև կոստյումով տղամարդիկ էին ու վաճառողները։ Ցուցափեղկերին նայելով, հասա վերջին բաժին ու վերջապես գնորդ տեսա։ Նա ուշադիր կարդում էր տուփի վրայի բացատրությունը։ Հիշեցի, որ ներս մտնելիս լսել էի նրա պահանջը․
-Մտավոր ունակությունը զարգացնող խաղալիքներ եմ ուզում․․․
-Փաստորեն նման խաղալիքներն այս բաժնում են,- մտածեցի ու մոտեցա․․․
Տղամարդը, խաղալիքից հայացքը կտրելով, իմ ուղղությամբ նայեց։ Զարմացա՝ կողքիս տեսնելով ԵՐԿՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ։ Համեմատականներ չեմ անի, միայն մեկի մասին կխոսեմ․ տարվա ծանրաբեռնված օրերից մեկն էր ու Նիկոլ Փաշինյանը ժամանակ չէր խնայել և աննկատ, առանց տեսախցիկների ու մարդկանց հոծ բազմության, ՄԱՆԿԱԿԱՆ խանութ էր հաճախել ու մեկիկ-մեկիկ ուսումնասիրելով, խաղալիքներ էր ընտրում։ Խաղալիքներ, որոնք շատ ու շատ փոքրիկների ԱՄԱՆՈՐՅԱ նվերն էին դառնալու։ Ժպտալով իրար ողջունեցինք ու շարունակեցինք փնտրտուքը։
Կարդացեք նաև
Գնումներս ու ՀԴՄ-ի կտրոնը վերցրի, բարի և հուսադրող մտքերով հեռացա․․․
Մոտակա ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ խանութում ժամացույցներիս մարտկոցները փոխեցի ու շտապեցի 2020-ին ընդառաջ․․․
Մարիամ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ